«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում մայիսի 30-ից մինչև հունիսի 4-ը կանցկացվի վնասվածքների դեպքում առաջին օգնության գործնական դասընթացների շաբաթ։
Դասընթացները կվարի ՌԴ-ից ժամանած ITLS սերտիֆիկացված հրահանգիչ-փրկարարը։ Դասընթացներն անցկացվելու են ռուսերեն լեզվով, իսկ մասնակցել կարող են ինչպես բուժաշխատողները, այնպես էլ բոլոր ցանկացողները։
Կանցկացվեն 3 տարբեր դասընթացներ․
- Trauma Life Support՝ բուժաշխատողների համար
- Անհետաձգելի օգնություն արտակարգ իրավիճակներում (ահաբեկչություն, հրաձգություն, հրդեհ, երկրաշարժ, ՃՏՊ և այլն)՝ բոլոր ցանկացողների համար
- Առաջին օգնություն լեռներում և վայրի բնության պայմաններում (վնասվածքներ, սուր վիճակներ, օձերի խայթոցներ և այլն)՝ ճանապարհորդների, մարզիկների և գիդերի համար
Մասնակցությունը վճարովի է։
Դասընթացների մանրամասներին, արժեքներին, անցկացման օրերին և գրանցման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ՝
https://pulseguardian.am/traumaweek
.png)